Բարի գալուստ ԷկոԼաբ

Դուք անտարբեր չեք Ձեր համայնքի էկոլոգիական խնդիրների հանդեպ

Դուք ցականում եք բարելավել Ձեր շրջակա միջավայրը

Ուրեմն միացե՛ք ԷկոԼաբին հենց հիմա

ԷկոԼաբը հիմնված է Կրթություն կայուն զարգացման համար գաղափարի վրա, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ակտիվիստներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց սեփական մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում: Այս տարի 25 երիտասարդներ հնարավորություն կստատան ծրագրի շրջանակներում մասնակցել Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվող 3 սեմինարի և իրագործել սեփական ծրագրերը՝ ուղղված իրենց համայնքների հիմնախնդիրների լուծմանը:

  • Եթե  Դուք 18-ից  24 տարեկան եք
  • Եթե Դուք բնակվում եք Հայաստանի մարզերում
  • Եթե Դուք ակտիվ եք Ձեր համայնքում
  • Եթե Դուք հետաքրքրված եք էկոլոգիական խնդիրներով

Բաց մի թողեք Ձեր հնարավորությունը՝

  • Իրականացնելու Ձեր իսկ ծրագրերը
  • Զարգացնելու Ձեր կառավարման հմտությունները
  • Ավելի խորը ուսումնասիրելու էկոլոգիայի և կայուն զարգացման խնդիրները
  • Ձևավորելու Ձեր սեփական միջավայրը
  • Կառուցելու համախոհների ցանց

Դիմումներ ընդունվում են մինչև մայիսի 1, 2015

2015 թ. ժամանակացույց

  • Գարնանային դպրոց՝ մայիս 24 - 31
  • Ծրագրային հանդիպում-սեմինար՝ հուլիս  26 - 31
  • Ծրագրերի իրականացման շրջան՝ հուլիս - հոկտեմբեր
  • Անդրադարձ ֆորում՝ նոյեմբեր 24 - 29 

Վճար

Սեմինարների ընթացքում մասնակիցների կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածխսերը փոխհատուցվում են սեմինարների ժամանակ:

Կապ

Յանա Մկրտչյան

Ծրագրի համակարգող

Էլ-փոստ: ecolab@joint-civic-education.net

 Ներբեռնել դիմում հայտը