մասնակիցների ծրագրերը

Մեր ծրագրի շրջանակներում մասնակիցները միասին զարգացնում և իրականացնում են մինի-ծրագրեր, որոնք կենտրոնացված են էկոլոգիական խնդիրների և որոնք վերաբերում են մասնակիցների բնակության վայրերին:

Առաջին/պրակտիկ սեմինարից հետո մասնակիցների թիմերի նախնական ծրագրերը վերանայվում են ժյուրիի անդամների կողմից, ովքեր են գործընկեր կազմակերպությունների ներակայացուցիչները, նախորդ տարիների շրջանավարտները և արտաքին մասնագետներ:

Այն չափանիշները, որոնց հիման վրա մասնակիցների ներկայացրած ծրագրերը քննվում են հիմնվում են մասնակցի՝ իր համայնքում ներգրավվածության աստիճանի, սոցիալ-էկոլոգիական խնդիրների լուծման ունակությունների, թիմային աշխատանքի մոտեցման և ռեսուրսների օգտագործման և սպասվելիք արդյունքների հարաբերացկության վրա:

Այն մասնակիցներին ում նախնական ծրագրերը ընտրվում են տրվում է հնարավորություն հետագա ունակությունների զարգացման,մասնագիտական խորհրդատվության և փոքր ֆինանսավորում մինի-ծրագրի իրականացման համար:

Հետագայում ծրագիր իրականացնող թիմը զարգացնում և բարելավում է մտքերը ծրագրային/երկրորդ հանդիպում-սեմինարի ժամանակ: ԷկոԼաբ ծրագրի սեմինարները ավարտվում են նոյեմբերին անդրադարձ սեմինարի ժամանակ, երբ մասնակիցները գնահատում են ծրագրի արդյունքները:

Թիմերի լուսանկարները և ծրագրերը կտեղադրվեն հետևյալ կայքում ծրագրաին/երլրորդ սեմինարից հետո: