2015թ. ժամանակացույց

Հայտերի ընդունման ընթացակարգ

- Դիմում հայտերի հայտարարություն՝ մարտի սկիզբ

- Նախնական ընտրություն՝ մայիսի սկիզբ

- Ընտրված մասնակիցների հետ կապ հաստատում՝ մայիսի 12

Չափանիշներ

- Կարող են դիմել18-ից մինչև 24 տարեկան երիտասարդներ

- Բնակության վայր՝ Հայաստանի շրջաններ օր.՝ Շիրակի, Լոռի, Վայոց Ձորի և այլ մարզեր

- Ակտիվություն իր իսկ տարածաշրջանում

- Հետաքրքրվածություն էկոլոգիական հիմախնդիրներով

Գարնանային դպրոց (առաջին հանդիպում)

Առաջին հանդիպումը կրում է ներածական բնույթ. մասնակիցները ծանոթանում են ոչ-ֆորմալ կրթության մեթոդներին և քաղաքացիական կրթության հիմունքներին: Նրանք նաև սովորում են կազմել գրանտային ծրագրեր՝ լրացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ՝բովանադակային և ֆինանսական մասերը: Այնուհետև նրանք տեսական գիտելիքները կիրառում են գործնականում՝ զարգացնելով սեփական մինի-ծրագրերը:

- Ժամանակաշրջան՝ մայիսի 24-31

- Տևողություն՝ 8 աշխատանքային օր 

- Բովանդակություն՝ Էկո համակարգ և կայուն զարգացում, ծրագրերի զարգացում և քաղաքացիական ակտիվիզմ

Ծրագրային հանդիպում-սեմինար (երկրորդ հանդիպում)

Ծրագրային սեմինարին մասնակցելու հնարավորություն են ստանում բոլոր այն մասնակիցները, որոնց ներկայացրած գրանտային մինի-ծրագրերը ստացել են ընտրական կոմիտեի հավանություն և ֆինանսավորվել են: Այս հանդիպման ընթացքում նրանք սովորում են ժամանակի և ֆինանսների  էֆեկտիվ կառավարում և ձեռք են բերում թիմային աշխատանքի հմտություն:

- Ժամանակաշրջան՝ հուլիսի 26-31

- Տևողություն՝ 6 աշխատանքային օր

- Բովանդակություն՝ ծրագրերի և թիմ կառավարում, ծրագրերի ֆինանսավորում  և կամավորություն

Ծրագրերի իրականացման շրջան

Հուլիս-հոկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում ծրագրի մասնակիցները աշխատելով տարածաշրջանի գործընկերների հետ իրականացնելու են մինի-ծրագրեր իրենց իսկ շրջաններում:

Անդրադարձ ֆորում –սեմինար (երրորդ հանդիպում)

Անդրադարձ ֆորումի հիմնական նպատակն է հետ հայացք գցել ԷկոԼաբ-ի հետ համագործակցության այս 8 ամիսների վրա,  գնահատել մասնակիցները անձնական և մասնագիտական առաջընթացը և ծրագրերի հաջողվածությունը: Այս հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացվում են ԷկոԼաբ-ի հետ հետագա համագործակցության հնարավորությունների մասին: Ֆորումի վերջին օրը կազմակերպվում է հանրային պրեզենտացիա և քննարկում, որի ժամանակ մասնակիցները հյուրերին ներկայացնում են իրենց ծրագրերը և դրանց արդյունքը:

- Ժամանակաշրջան՝ Նոյեմբեր 24-29

- Տևողություն՝ 6 լիարժեք աշխատանքային օր

- Բովանդակություն՝ ծրագրի, ինչպես նաև անհատական զարգացման գնահատում, ապագա ծրագրերի քննարկում քաղաքացիական ներգրավվածության և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ:

Ծախսեր

Ծրագրի ողջ ընթացում ճանապարհի և կացության ծախսերը կհոգա ԷկոԼաբ: