Առաջին ներածական հանդիպում, ԷկոԼաբ 2013

Վանաձոր, 27.04-05.05.2013 -  Դասընթացավարներ՝Յանա Մկրտչյան, Արփինե Գալֆայան, Լուսինե Պողոսյան, Գրիգոր Երիցյան, Սեբաստիան Վեհրզիգ

Մասնակիցների թիվը՝25

Մասնակիցներն ընտրվել են ժյուրիի կողմից: Ընտրության նպատակներից մեկը հնարավորինս շատ համայնքներ ներգրավելն էր, և ժյուրին հասավ իր նպատակին ու սեմինարն ընդգրկեց Հայաստանի գրեթե ողջ տարածքը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, որտեղից անցյալ տարի ոչ մի մասնակից չկար: Ժյուրիին նաև հաջողվեց ստեղծել համեմատաբար փորձառու և անփորձ մասնակիցների խումբ:

Մյուս հաջողված կետն այն էր, որ 20-ի փոխարեն մենք այս տարի ունեցանք 25 մասնակից և հինգ հոգու նույնպես հնրավորություն ընձեռնվեց մասնակցել ծրագրին: Անցյալ տարվա համեմատ, այս տարի սեռերի համամասնությունը ավելի մոտ է բնականին. 25 մասնակիցներից 9-ը տղաներ էին (մինչդեռ 2012-ին 20 մասնակիցներից ընդամենը 3-ն էին տղաներ):

Այսպիսով, 25 մասնակիցներն իրականացնում են 13 ծրագրեր, որանցից 4-ը անհատական են, մյուսները՝ թիմային:

Երկրորդ գործնական հանդիպում, ԷկոԼաբ 2013

Եղեգնաձոր 23.06-29.06, 2013 - Դասընթացավարներ՝ Յանա Մկրտչյան, Արփինե Գալֆայան, Աննա Զաքարյան, Վարսենիկ Մինասյան, Զոյա Լուկյանովա

Մասնակիցներ՝25

Մենթորներ՝ 7

Ի վերջո, ԷկոԼաբն ունեցավ 11 ծրագիր, քանի որ երկու ծրագիր միացվեցին իրար: Կան 3 անհատական ծրագրեր, որոնց օժանդակում են տեղական համայնքի անդամնրը, կամավորներն ու ակտիվ ակտիվ կազմակերպությունները:

Հարկ է նշել, որ ԷկոԼաբի գրեթե բոլոր ծրագրերը ստանում են աջակցություն տեղական և միջազգային ՀԿ-ներից և տեղական ինքնակառավարման մարմիններից:

էկոԼաբ 2013-ի մասնակիցների ծրագրերը

Երևան, 04.10.2013 - ԷկոԱվտոբուս - ԷկոԱվտոբուս նախաձեռնության գաղափարը ծնվեց ԷկոԼաբ 2013 ծրագրի ժամանակ: Մի խումբ երիտասարդներ մաքրել և վերանորոգել են Լոռու մարզային գրադարանի մոտ գտնվող մի հին ավտոբուս: Նրանք դա արել են ոչ թե այն վարելու, այլ էկո անկյուն ստեղծելու նպատակով: Ավտոբուսը ներկվել է և զարդարվել ծաղիկներով:  Պատերին էկո պաստառներ ու նկարներ են, որոնք արտացոլում են Վանաձորի  տարբեր սոցիալական և բնապահպանական խնդիրները: Այսպիսով, ավտոբուսը ծառայում է որպես քննարկումների, բանավեճերի, դասընթացների և կայուն զարգացման և բնապահպանության թեմաներով ֆորում թատրոնի ներկայացումների հարթակ: Այս հետաքրքիր և ստեղծագործ նախաձեռնության հիմնական նպատակն է անպետք իրերին տալ երկրորդ կյանք և դրանք օգտագործել հանուն համայնքի բարօրության: ԷկոԱվտոբուսի շնորհիվ Վանաձորն այժմ ունի էկո ժամանցի հիանալի կենտրոն: Եթե Վանաձորում լինեք, համեցե´ք ԷկոԱվատոբուս: 

Էկո Կանգառ - Արմավիրի մարզի Դալարիկ համայնքը արդեն Էկո կանգառ ունի: Ծրագիրը իրականացվել է Միացյալ քաղաքացիական կրթության ազգային Էկո Լաբ ծրագրի շրջանակներում: Էկո կանգառը կառուցվել է Դալարիկ համայնքի բնակիչ Աննա Մկրտչյանի նախաձեռնությամբ, աշխատանքները կատարվել են համայնքի կամավորների ներգրավմամբ: Այն ամբոջությամբ պատրաստված է պլաստմասե շշերից և այլ չօգտագործվող իրերից, և չօգտագործող իրերի մեջ տնկված ծաղիկներից: Նպատակը վերօգտագործումն ու կայուն զարգացումն է, ինչպես նաև համայնքի բնակիչների՝ իրենց իսկ հարմարավետության և համայնքի խմդիրների լուծմանը ներգրավումը:

 

Վելոսիթի - Միասնական քաղաքացիական կրրթության ազգային ԷկոԼաբ ծրագրի աջակցությամբ Կոտայքի մարզի Արգել համայնքում 2013թ-ի հուլիս ամսից իրականացվում է նախադեպը չունեցող երիտասարդական-բնապահպանական ծրագիր `«Էկո սնունդ էկո տրանսպորտով կամ VELOCITY » անվանումով: Ծրագրի մասնակիցները իրենց շուրջն են համախմբել գյուղի երիտասարդներին և միասին գյուղում իրականցնում էկոլոգիապես մաքուր գյուղ մթերքի առաքում հեծանիվով`միևնույն ժամանակ տարածում կայուն զարգացման գաղափարը,քարոզում էկոլոգիապես մաքուր արտադրություն,առողջ ապրելակերպ,հեծանիվ վարելու մշակույթ:

Լրատվամիջոցներում ծրագրերի լուսաբանման համար հետևեք հղումներին`

EcoBus

Eco Bus Stop

VELOCOTY

Անդրադարձ հանդիպում, ԷկոԼաբ 2013

Գյումրի, 17-23. 11, 2013 -  Անդրադարձ հանդիպումը դարձավ ծրագրի հիանալի փակում, քանի որ մասնակիցները ոչ միայն հետադարձ հայացք նետեցին ԷկոԼաբ-ի հետ համագործակցության վերջին 8 ամիսների վրա, այլև հնարավորություն ստացան իրենց հաջողված փորձը կիսել հյուրերի հետ: Նոյեմբերի 21-ին ԷկոԼաբի մասնակիցները ներկայացրեցին իրենց ծրագրերը  իրենց ընկերների, թիմակիցների, ծրագրային խորհրդատուների, դասընթացավարների և մի շարք տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, ինչպիսիք են՝ Վորլդ Վիժն Հայստանը, Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ն, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության ինստիտուտը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայստանը, Հայկական բնապահպանական ցանցը և Նախաձեռնող խումբ Ալպբախ Հայստանը:

Մասնակիցները ստեղծագործ մոտեցում ցուցաբերեցին պրեզենտացիաների պատրաստմանը. ոմանք բեմադրել էին կարճ թատերական ներկայացում, մյուսները՝ թոք շոու և պրեզենտացիային նոր շունչ տալու այլ նորարարական մոտեցումներ:

Այս հանրային միջոցառման նպատակն էր ներկայացնել ԷկոԼաբի ծրագրերը, կիսել ծրագրի տեսլականը, գտնել համագործակիցներ հյուրերի շրջանակում, որը կօգնի ապահովել ծրագրերի կայունությունն ու շարունակելիությունը:

Ֆորումի ընթացքում ԷկոԼաբի սաները ապացուցեցին, որ իրենք համայնքի չեզոք անդամներից վերածվել են ակտիվ քաղաքացիների, որոնք ունեն իրենց համայնքներում դրակական փոփոխություն առաջացնելու համար բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Սկսվել է ԷկոԼաբ 2014-ի դիմում-հայտերի ընդունելությունը

Սկսվել է ԷկոԼաբ 2014 ծրագրի դիմում-հայտերի ընդունելության գործընթացը: Ծրագրի մանրամասներին և ընտրության չափորոշիչներին ծանոթանալու համար այցելեք ծրագրի էջը հետևյալ հղումով:

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 1-ն է:

Հրապարակվել է ԷկոԼաբի ձեռնարկը

Բեռլին, Հոկտեմբեր 2013 - Ինչպե՞ս միավորել կայուն զարգացմանն ուղղված կրթությունը և քաղաքացիական ներգրավվածության խթանումը: Շրջակա միջավայրի և քաղաքացիական ներգրավվածության մասին ձեռնարկն արդեն հասանելի է թվային տարբերակով: Տպագիր տարբերակը կհրատարակվի նոյեմբեր ամսին:

էկոԼաբ 2013 ծրագրի տեղեկատվական հանդիպումներ

Հայաստան, մարտ 2013 - ԷկոԼաբ ծրագրի համակարգող Յանա Մկրտչյանն իրականացրեց տեղեկատվական հանդիպումներ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերի տարբեր քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում: Հանդիպումները անցկացվում էին երիտասարների հետ և կազմակերպվում էին նշված մարզերում գործող ակտիվ ՀԿ-ներում, միջազգային կազմակերպություններ և երիտասարդական կենտրոններում (Վորլդ Վիժն Հայաստան, Գործընկերություն և ուսուցում,Արցախի երիտասարդների զարգացման կենտրոն և այլն): Այցեության ժամանակ ներկայացվում էր ծրագրի թեման, նպատակը, թիրախային խումբը և դիմելու ընթացակարգը:

Ծրագրի 2012-ի մասնակից-շրջանավարտները հանդիպումներ կազմակերպեցին նաև Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում:

Տեղեկատվական հանդիպումների արդյունքում, 2013թ. ծրագրի դիմորդների թիվը կրկնապատկվեց՝ դիմումներ ստացվեցին Հայաստանի 10 մարզերից և Լեռնային Ղարաբաղից:

Համայնքային և ժողովրդավարական կրթության ծրագրի ազդեցության վերլուծություն

Միացյալ Քաղաքացիական Կրթություն ծրագիրի ազդեցությունը գնահատվել էՀայդելբերգի համալսարանի Սոցիալական ներդրումների կենտրոնի կողմից:Որպեսզի ծանոթանաք մեր աշխատանքին և ազդեցությանը տարածաշրջանի վրա, կարող եք ընթերցել «Համայնքային և ժողովրդավարական կրթության ծրագրի ազդեցության վերլուծությունը Հայաստանում, Ադերբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում» հրատարակությանը  այստեղ

Նորություններ

Հոդված ի պատասխան ԷկոԼաբ ծրագրի մասնակիցների Թեղուտի հանք այցելության մասին ռեպորտաժին

Հայաստան, Լոռի մարզ. ԷկոԼաբ ծրագիրը չարաշահվել է հօգուտ Վալլեքս ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ծրագրի շահագործման: Հետևյալ հոդվածում կտեսնեք ԷկոԼաբ ծրագրի համագործակից և դոնոր կազմակերպությունների անունից ներկայացված անդրադարձը ռեպորտաժին:

 

Դիմում հայտերն արդեն հասանելի են

Երևան, փետրվար 2013թ. –Դիմում հայտերն 2013թ. ծրագրին մասնակցելու համար հասանելի են փետրվարի 18-ից մինչև մարտի17-ը: Լրացուցիչ ինֆորմացիայի, ինչպես նաև դիմում հայտերի համար հետևեք այստեղ: Հետագա հարցերով դիմել Յանա Մկրտչյան, ԷկոԼաբ ծրագրի համակարգող: mkrtchyan@joint-civic-education.net

 

Ջոինթ Սիվիք Եդյուքեյշնը /Ընդհանուր Քաղաքացիական Կրթություն/ պատրաստվում է 2013 թվականին

Բեռլին, Գերմանիա 2012թ.- Ջոինթ Սիվիք Եդյուքեյշնը մեկնարկեց զարգացման ծրագրեր Հայաստանում, Ադերբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում (Հյուսիսային Կովկասում) և Թուրքիայում (Արևելյան Անատոլիա)՝ աջակցելու երիտասարդների ներգրավվածությունը քաղաքացիական հասարակություն և որակավորելու նրանց այնպես, որ ոչ մի դպրոց կամ համալսարան չի իրականացնում: Ավելին, բոլոր սոցիալական առաջնորդները, ովքեր ներգրավված են մեր ծրագրերում հնարավորություն կունենան հանդիպելու այլ երկրների ծրագրերում ներգրավված գործընկերներին, որի միջոցով էլ կընդլայնեն իրենց գործողությունների շրջանակները:

Մանրամասն տեղեկություներ ստանալու, ինչպես նաև դիմում հայտերի համար հետևեք այս հղմանը: