Գարնանային դպրոց 2014

ԷկոԼաբ 2014-ի Գարնանային դպրոցը Ստեփանավանում միավորել էր 29 երիտասարդների ամբողջ Հայաստանից: Երիտասարդները ծանոթացան կայուն զարգացման գաղափարին և նախագծեցին ծրագրեր, որոնցով փորձելու են լուծել իրենց համայնքի ամենահրատապ խնդիրներից մի քանիսը:

Ծրագրերն անդրադառնում են երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակին, պոլիէթիլենային տոպրակների տարածվածությանը, վերամշակման բացակայությանը և այլ տեղական ու գլոբալ հիմնախնդիրների: ԷկոԼաբի մասնակիցները պատրաստակամորեն ներդնում են իրենց ժամանակը և ջանքերը երիտասարդների շրջանում ձեռներեցության, էկոզբոսաշրջության, էկոգյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտների զարգազման համար:

Ընտրող հանձնաժողովը, որը բաղկացած էր ԷկոԼաբ-ի համակարգող թիմի անդամներից և համագործակից կազմակերպությունների ներկայացուցիչներից ընտրել է 11 ծրագիր, որոնք կվերջնականացվեն Ծրագրային հանդիպման ժամանակ և կիրականացվեն այս ամռանը:

2013թ-ի արխիվը տեսնելու համար հետևեք հղմանը: