Ստեղծել նոր հասարակություն գենդերային հավասարության համար

Թբիլիսի, օգոստոս 2013 - Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի և ԷկոԼաբ-ի արդյունավետ համագործակցությունը շարունակվում է: «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում ԷկոԼաբ-ի երեք շրջանավարտներ մասնակցեցին երիտասարդների փոխանակման ծրագրի՝ Վրաստանի Ռուսթավի քաղաքում: Դիանա Չոբանյանը, Մարիա Հովհաննիսյանը և Յանա Հովհաննիսյանը ընտրվեցին օգոստոսի 10-ից 20-ը  մասնակցելու երիտասարդների փոխանակման ծրագրի Հայաստանից, Իտալիայից, Լիտվայից, Գերմանիայից, Վրաստանից և Բելառուսից ևս 36 երիտասարդների հետ:

Ծրագրի նպատակն էր քննարկել կանանց հանդեպ խտրականության տարածված ձևերը, խթանել գենդերային հավասարությունը մասնակիցների համայնքներում և փորձի վրա ապացուցել, որ գենդերային հավասարության վրա հիմնված նոր հասարակության գոյությունը հնարավոր է:

Ծրագրերի 10 օրերի ընթացքում 6 երկրներից մասնակիցները փորձեցին կառուցել գենդերային հավասարության վրա հենվող հասարակություն: Ծրագրի առաջին 6 օրը նացան Ռուսթավիում: Այդ ընթացքում մասնակիցներն ունեցան բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ, թիմային աշխատանքներ և միջմշակութային երեկոներ: Ամեն երեկո մասնակիցները ներկայացնում էին իրենց մշակույթը, ավանդույթները, երաժշտությունն ու պարերը:

Միջմշակութային երեկոյի ընթացքում հայ մասնակիցները բեմադրեցին ավանադական հայկական հարսանիք, որը շատ հետաքրքիր էր այլ երկրների ներկայացուցիչների համար: Հայաստանյան թիմը նաև կազմակերպեց Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին պատմող «Բավական» փաստագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում:

Մասնակիցները հնարավորություն ունեցան անցկացնել մեկ օր Թբիլիսիում և մասնակցել ավանդական վրացական հյուրասիրության: Այնուհետև, նրանք 3 օրով գնացին վրաններում քեմփինգի: Մասնակիցներից շատերի համար դա վրաններում գիշերելու առաջին փորձն էր:  

Մասնակիցների համար կազմակերպվել էին բացօթյա հետաքրքիր խաղեր, որոնցից թերևս ամենահետաքրքիրն ու ազդեցիկը գիշերային զբոսանքն էր:

Ծրագրի մասնակիցների համար այս 10 օրը շատ տպավորիչ և անմոռանալի էին: Նրանց սրտերը լի են քաղցր հուշերով:

 

Մասնակիցներ

նորություն

Թիրախային խումբ

Մեր մասնակիցները 18-24 տարեկաններն են, ովքեր կան կամ ցանկանում են դառնալ երիտասարդ ակտիվիստներ էկոլոգիայի/շրջակա միջավայրի բնագավառում:Նրանք կարող են լինել Հայաստանի տարբեր շրջաններից:

Փոխադարձ կրթություն և գիտելիքների փոխանցում

ԷկոԼաբ ծրագրում մեր մասնակիցների միջոցով մշտապես իրականացվում է լավագույն փորձի զարգացում և դրա փոխանցում:

Ջոինթ Սիվիք Էդյուքեյշնը համակարգում է վերը նշված գործընթացը և ապահովում է հետագա դասընթացներ և հմտությունների զարգացում՝ ելնելով մասնակիցների կարիքներից:

Տես նաև հետևյալ հղումները Ջոինթ Սիվիք Էդյուքեյշնի ընդհանուր առաքելությանը և մեթոդոլոգիայի:

Ծրագրի շրջանավարտները

Մեր մասնակից-շրջանավարտները հետագայում հնարավորություն են ունենում ծրագրի շրջանականերում մասնակցելու այլ դասընթացների: Խնդրում ենք հետևել հետևյալ հղումները ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար:Ուղորդող մասնագետ/մենթոր  և Կրտսեր դասընթացավարների դասընթացներ: