Կրտսեր դասընթացավարներ

Ջոինթ Սիվիք Էդյուքեյշնի ԷկոԼաբ ազգային ծրագիրը առաջատար մասնակից-շրջանավարտներին հնարավորություն է տալիս Թեոդոր Հոյս Կոլեգի դասընթացավարի որակավորում ստանալ: Այս մասնակիցները ստանում են ինչպես միջազգային բազմօրյա դասընթաց ակտիվ քաղաքացիության կրթության և ծրագրերի կառավարման տեսականի և մեթոդների վերաբերյալ, այնպես ել պրակտիկ դասընթացներ են անցնում, որտեղ հնարավորություն են ստանում փորձելու իրնեց ունակություննեևը իրականում: Ամբողջ դասընթացը հիմնված է ինքնակենտրոնացման, ինքնաբացահայտման գործընթացի վրա և իրականացվում է ինքնակրթության մեթոդով:

Կրտսեր դասընթացավարները կապի մեջ են լինում մենթորների հետ վերջիններիս կողմից ծրագրերին հետևելու ընթացքում, իսկ կրտսեր դասընթացավարներն էլ իրենց հերթին գտնվում են սուպերվայզերների հովանու տակ, որպեսզի ապահովվի Թեոդոր Հոյս Կոլեգի գործունեության ստանդարտները: 2013 թ. Ջոինթ Սիվիք Էդյուքյշնը կկրթի մոտ 15 կրտսեր դասընթացավարի Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Ադերբեջանից:

Մանրամասն տեղեկությունների համար. Մոնիկա Նիկզենտատիս-Ստոբ, դասընթացների և կրթության համակարգող:stobbe@joint-civic-education.net.